Factor tv ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առանձնացրեց Սևանա լճի վերաբերյալ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնցից ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին լիճ թափվող կեղտաջրերի մեծ քանակն ու ջրի պարունակության մեջ ֆոսֆորի քանակի ավելացումը բերել է լճի ծաղկման։
http://www.youtube.com/watch?time_continue=154&v=EUc800nFDYM