Խարբերդի մանկատան սաների ձեռքի աշխատանքները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքներն այսօր ներկայացվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքում կազմակերպած ցուցահանդես-վաճառքին։ Կավե և փայտե իրերը պատրաստվել են մանկատան կավագործության և փայտամշակման խմբակներում:

«Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է երեխաների կողմից պատրաստված 80-ից ավելի աշխատանք»։