Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել
Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

Այսօր անդրադառնալով  վերջերս մեծ աղմուկ բարձրացրած գերհարստացված ուրանի` Հայաստանի քաղաքացիների միջոցով մաքսանենգ ճանապարհով Վրաստան մտնելու պատմությանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյան լրագրողներին հավատացրել է, որ 87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել:
Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, մասնագետն հայտարարել է, որ Հայաստանում գտնվող բոլոր միջուկային վառելիքները`սկսած Ատեմակայանում եղած վառելիքից մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակությամբ նյութերը, գտվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։

«Թե ինչպես է այդ հարստացված նյութը հայտնվել Վրաստանում, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Նման նյութ Հայաստանում չի եղել և չկա։ Ինչպե՞ս է դա հայտնվել Հայաստանում կամ միգուցե չի էլ հայտնվել, մենք տեղեկություն չունենք»,- ասել է Աշոտ Մարտիրոսյանը` նշելով, թե մինչեւ հետաքննության ավարտը, դեռեւս հստակ չէ, արդյոք հարստացված ուրանը արտահանվել է Վրաստան հայաստանով, թե ոչ:

Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն իսկ սկսվել է գարնանը գերհարստացված ուրանի մաքսանենգության համար վրացի իրավապահների կողմից ձերբակալված ՀՀ քաղաքացիներ 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանի և 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանի դռնփակ աղմկահարույց դատավարությունը: Այս տարվա մարտ ամսին նրանք փորձել են Վրաստանում ուրան իրացնել «գնորդին», որը, պարզվել է, հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակից է:

Ռուսական «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ` Օհանյանն ու Տոնոյանը Վրաստան են հասել Երևան-Թբիլիսի գնացքով` սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված սիգարետի տուփում իրենց հետ տանելով 18 գ մինչև 89,4 տոկոս հարստացված ուրան, «որը բավարար է միջուկային զենք արտադրելու համար»:

© Medialab.am