Հայաստանում կորոնավիրուսի 130 նոր դեպք է գրանցվել․ 6 մարդ մահացել է

Դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման էփճ նոր դեպք: Կատարվել է 6549 թեստավորում: Ունենք 511 առողջացած, մահվան 6 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343506 դեպք, որոնցից 328050-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7893 դեպք է արձանագրվել: