Ադրբեջանի կողմից Սյունիքում այսօր տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է․ Մարուքյան

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից Սյունիքում այսօր տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է։Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում:

Մենք ունենք այնքան իմաստնություն, որ խուսափենք նոր պատերազմից և սադրիչ գործընթացները հետ մղենք:

Զգոնություն և սթափ դատողություն պետք է ցուցաբերել, կանխել սադրանքները և գործընթացները վերադարձնել բանակցային սեղանի շուրջ հաղորդակցության ֆորմատի»: