Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 քմ) ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը (25 հատ տուֆ):

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: