Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է․

«Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք ծխախոտային օրինագծին ընդառաջ։ Այն անցնում է մոլորեցնելու բոլոր սահմանները, հրահրում մարդկանց «պաշտպանելու» սեփական առողջությունը և կյանքը վտանգելու «իրավունքը», ինչպես նաև կոչ անում ԱԺ պատգամավորներին՝ դեմ քվեարկել սեփական երկրի քաղաքացիների առողջության պահպանմանը միտված օրինագծին։

Ձեռագիրը նոր չէ, ամբողջ աշխարհում է այն այդպիսին և շատ երկրներ են բախվել նման վնասակար գործունեությանը և հաղթահարել այն։ Մենք նույնպես կհաղթահարենք այն՝ շնորհիվ մեր քաղաքական գործիչների բարձր քաղաքացիական գիտակցության, որոնք չեն տրվի նման սադրանքներին։

Միայն մի արդյունաբերություն կա աշխարհում, որ սպանում է իր իսկ հաճախորդներին… գուշակեք՝ որն է…»։

‼️Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք ծխախոտային օրինագծին…

Gepostet von Arsen Torosyan am Samstag, 8. Februar 2020