Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 40,1 հազարի

Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում Է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել Է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել Է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում:

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել Է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ կազմակերպության աշխատակիցների առաջավոր խումբը մեկնել Է Չինաստան՝ չինացի գործընկերներին օգնություն ցույց տալու համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրի հայտնաբերման գործում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: