«Այս ինչ սարսափելի վիճակ է։ Ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել, այն էլ երեքական կամ երկուական։
Վերահսկողության իսպառ բացակայություն։ Եվ քանի դեռ պաշտպանության նախարարությունն ու զինվորական իրավապահները դիմադրում և չեն ընդունում արմատապես բանակը փոխելուն, հանցագործությունները բացահայտելուն ուղղված կոչերը, այսպես էլ շարունակվելու է։
Դեպքից գրեթե 5 ժամ անց քննչական կոմիտեն հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել, անգամ դեպքի վայր քննչական խումբ մեկնել է, թե ոչ։
Բավական է ամեն ինչ կոծկեք, բացեք, հաշվետու և թափանցիկ աշխատեք։ Սա է միակ ձևը բանակը փոխելու»։
Այս մասին գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում:
12.02.2020
Այս ինչ սարսափելի վիճակ է, ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել. Ժաննա Ալեքսանյան
