Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Նորք Մարաշի ղեկավարը

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։

Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։