Մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում. Նիկոլ Փաշինյան

2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում:

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

«ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2561868614133518?xts%5B0%5D=68.ARDJ9BuM2osqdokYcKbMpua3pKocQLwI9OnBepZKny_WP5_60yFMhWPlVG5ZMALW0MR_56cLuRE4YzFtoc8gsEf2UW480nEpxN0fyCp-IxSZ7qsfA91CZxh2SrZxMEstiVUIDbE9SKlPZbbeodwoqtf7Ht3jS2T76c33V_cXpoXXWGQ6uLJnpgT8sK-k56qaIgu3Xvvq7nbqu9wnZ3tSDj-rqOTxqcJCA_0DRSaD5IShTS0U09kcxaRZ4arm0WPYkS8xZ3CbaW-wGPhtm2F9fY3XoW5tWO00o8njDMEbLbI4RVvlGNnbcRgA0X85fr3K3FhfpcdfOjHC804qwy7RxqDV&tn=-R