Գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին. ԱՆ մամլո խոսնակ

Գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Epigraph և Նոյան տապան գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ ժամանակն ավելի բովանդակալից կանցնի: Շնորահակալ ենք նման նախաձեռնության համար :)»,-գրել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում առաջի կորոնավիրուսի դեպքի բացահայտումից հետո, կորոնավիրուսի կասկածանքով շուրջ երեք տասնյակ մարդ է մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2407704315998014