4053 ստորագրություն Գյումրիից` ի պաշտպանություն Մինասի որմնանկարների

«Շիրակ կենտրոն» Հ/Կ-ն հայտնի նկարիչ Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջով 4053 ստորագրություններով պահանջագիր է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Շիրակ կենտրոն» Հ/Կ-ի պահանջագրում, որի նախագահն է Վահան Թումասյանը, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել»:

Ավելին, ըստ պահանջագրի, «գյումրեցի մշակույթի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տեղափոխված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք առաջին փուլով հավաքված 4053 քաղաքացիների ստորագրությունները»:

Ի դեպ, ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ, իսկ ձեւաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» կայքում:

© Medialab.am