Ավանդականը` նորարարությամբ. Տոլմայի համահայկական փառատոն` Սարդարապատում

Ավանդականը` նորարարությամբ. Տոլմայի համահայկական փառատոն` Սարդարապատում
Ավանդականը` նորարարությամբ. Տոլմայի համահայկական փառատոն` Սարդարապատում

Հուլիսի 14-ին, Սարդարապատում տեղի կունենա տոլմայի համահայկական առաջին փառատոնը, որի շրջանակներում ավելի քան 20 տաղավարներում հայ խոհարարները իրենց վարպետությունն ու երեւակայությունը կցուցադրեն ներկաներին`ներկայացնելով ավանդականը` նորարությամբ:

 

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, այս մասին տեղեկացրել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նա նշել է, որ փառատոնի հաղթողները կորոշվեն « կույր մրցավարության արդյունքում»: Հաղթողները կպարգեւատրվեն հուշամեդալներով:

«Սեղանի շուրջ կհարթվեն մտքերի սուր ծայրերը, սեղանների շուրջ՝ բարեմաղթանքներով, համ ու հոտով, հյուրասիրությամբ »,- ասել է Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ փառատոնը հավակնում է ավանդական դառնալ:

Մամուլյանը նշել է, որ փառատոնին ներկա կլինեն ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ , այնպես է օրերս մեկնարկած Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մասնակիցներն ու արտերկրից ժամանած հյուրերը:

© Medialab.am