«Ռիո մոլ»-ի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. Factor

Երևանի «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի արագ սննդի կետերից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվության վարչությունից։ «Ժամը 04:26-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել։

Մեկնել է 6 մարտական հաշվարկ։ Երրորդ հարկում գտնվող արագ սննդի կետերից մեկում այրվել է մեկ սառնարան։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով, ևս մեկ սառնարան ջերմահարվել է»,- ասաց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ պատահարից տուժածներ չկան։