Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել

Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ:

Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2305674829733745&set=a.1392740684360502&type=3