Արդեն գործում է պարետատան թեժ գիծը

Գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։

Թեժ գծի համարներն են.

📌8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

📌+374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս

📌060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում»: