ԱԳՆ հայտարարությունը՝ Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը սահմանափակելու մասին

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Հայաստան եւ Վրաստանի միջեւ շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»: