Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։

Նախարարությունից հայտնում են, որ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:

Նախարարությունից հիշեցնում են, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար և խնդրում՝ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: