Այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը. ԱՆ խոսնակ

«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: