Ծեր կնոջ հերթական բռնաբարության դեպքը Հայաստանում

Հայաստանում ծեր կնոջ հերթական բռնաբարության դեպքն է տեղի ունեցել. այս անգամ Տավուշի մարզում: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ իրեն բռնաբարել են:
Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը  23.00-ի սահմաններում, մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ էլ Լոռիում էր գրանցվել ծեր կնոջ բռնաբարության դեպք: Այնտեղ էլ 1990 թվականին ծնված մի երիտասարդ բռնաբարել էր 82-ամյա միայնակ մի կնոջ:
© Medialab.am