Ինքնամեկուսացման կանոնները խախտած քաղաքացիներից 1 889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության․ Փոխոստիկանապետ

Մինչև մարտի 28-ը՝ ժամը 12։00-ն ՀՀ-ում ինքնամեկուսացման կանոնները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Նա հավելեց, որ ավտոմեքենաներում սահմանաված քանակից ավելի անձանց տեղափոխելու համար 1 843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ Գրանցվել է 48 դեպք, երբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ սահմանվածից ավելի ուղևոր տեղափոխելու համար։

Վարչական տուժի չափը մեկ անձի համար 100-250 հազար դրամի չափով է։