Կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու համար «Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի բակում օրեր առաջ մեկնարակած մեկուսարանների շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:
Հիշեցնենք, որ տարածքն ուներ այս տեսքը:

«✅Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։
✅Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։
Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,-տեղեկացնում է հիվանդանոցի հաղորդագրությունը։