Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի և 24-ի ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: