Վանդալիզմ Իջևանում.Վնասվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններն ու եկեղեցին

Վանդալիզմ Իջևանում.Վնասվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններն ու եկեղեցին
Վանդալիզմ Իջևանում.Վնասվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններն ու եկեղեցին

Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:

Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ հուշարձանի ձեռքը քարով կոտրել և Աղստև գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղալումյանը:

Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Մ. Ղալումյանը մայիս ամսին քարով կոտրել է նաև նշված զբոսայգում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի 17-ին և նոյեմբերի 13-ին խոհանոցային դանակով պոկել է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

© Medialab.am