Երեվանում տեղադրվել են իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափ սարքեր

Երեվանում տեղադրվել են իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափ սարքեր
Երեվանում տեղադրվել են իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափ սարքեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:

 

 

 

 

 

Տեսախցիկները տեղակայված են.

Աբովյան-Կորյուն,

Կոմիտաս-Վաղարշյան,

Բաղրամյան-Մոսկովյան,

Բաղրամյան-Պռոշյան,

Մաշտոց-Թումանյան,

Մաշտոց-Ամիրյան,

Խանջյան-Տիգրան Մեծ,

Խանջյան-Սայաթ Նովա,

Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,

Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են.

Իսակովի,Արշակունյաց,Մյասնիկյան,Թբիլիսյան,Աթենքի,Բագրատունյաց,Սարալանջի,Աճառյան,Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Միաժամանակ հայտնում ենք, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

© Medialab.am