Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Շտապբուժօգնության հաշվեհամարին է փոխանցել իր մարտ ամսվա աշխատավարձը։
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»,- նշել է նա:
09.04.2020
Հայկ Մարությանը մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին
