Պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանից Արցախ մուտք գործած 723 տրանսպորտային միջոցներ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 8-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց: Ապրիլի 9-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 74, «Խարխափուտ»-ում՝ 113։

Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո»-ում՝ 58 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց։

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։