Քննարկել ենք «Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր. Հայկ Մարության

«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության:

«Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:

Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր», -իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/558556468121326