«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը կդառնա անվճար

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։ 

Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարահանումների դիմաց սահմանված էր որոշակի գումարի գանձում։ Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։

Մեկ այլ որոշմամբ՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։