«Չենք լռելու»-ն հրավիրում է Կաթողիկոսին տեսնելու սարերում գտնվող վանքերի վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չենք լռելու»-ն հրավիրում է Կաթողիկոսին տեսնելու սարերում գտնվող վանքերի վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չենք լռելու»-ն հրավիրում է Կաթողիկոսին տեսնելու սարերում գտնվող վանքերի վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան մամուլին կարծիք է հայտնել, որ Երևանի կենտրոնում կառուցվող կաթողիկոսական ռաբիզ նստավայրի կառուցման շուրջ ծագած աղմուկը և հասարակության բացասական կարծիքները ժամանակի ընթացքում կվերանան։ Նա ասել է, որ ժամանակը ցույց կտա, որ բոլոր «տաճարները մեր ժողովրդին են ծառայում, ևս մի նոր գմբեթ է վեր խոյանում և մի նոր սրբավայր է գալու է ծառայելու մեր ժողովրդի»,-ծանուցումէ «Չենք լռելու» նախաձեռնության հաղորդագրությունը:
Թե որքանով այդ նստավայր-օբյեկտը կարելի է «տաճար» կոչել, ասել դժվար է: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ կերպ չի պատրաստվում վերանայել իր մոտեցումները և բառի բուն իմաստով «թքած ունի» սարերում գտնվող, անտերությունից կործանվող վանքերի և եկեղեցիների վրա, հստակ է: Նրա համար շատ ավելի կարևոր է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող այդ անճոռնի շինությունը, որը նա «տաճար» է անվանում:

 

Եթե Գարեգին Երկրորդը ուղղակի տեղյակ չէ սարերում գտնվող վանքերի վիճակի մասին և նպատակահարմար չի գտնում փորձել համոզել բարերարներին միջոցներն ուղղել այդ ուղղությամբ, ապա «Չենք լռելու»-ն պատրաստ է տանել նրան մարզեր և ցույց տալ, թե ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը այդ թվում և իր արհամարհանքի պատճառով: Նախաձեռնությունը կսպասի հրավերի պատասխանին [email protected] էլեկտրոնային հասցեով»:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ ամռանը «Չենք լռելու»-ն այս թեմայի վերաբերյալ սլայդշոու էր պատրաստել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը