Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը. Խոսնակը շնորհավորել է

Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարել է, որ նախնական արդյունքներով, Հարությունյանը ստացել է ձայների 87 տոկոսը:

«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է կայացել: Բացի Արայիկ Հարությունյանից, թեկնածու էր նաև Մասիս Մայիլյանը:

https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3551022824914879