Օրինախախտ վարորդների մեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք․ Տեսանյութ

Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

«Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։

Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։