ՀՀ կառավարությունը մշակել է հայեցակարգ. 270 մանկատան շրջանավար բնակարան ստանալու խնդիր ունի հանրապետությունում

ՀՀ կառավարությունը մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով:
Այդ մասին հայտարարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները, միաժամանակ, իրենց ապագան պայմանավորեն սեփական կարողություններով: Մենք պետք է նրանց տանք բավարար կրթություն և ապահովենք աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց կարողություններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բնակարանային ֆոնդը պետք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի և ժամանակավոր, իսկ երիտասարդների մոտ մշտապես պետք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու նպատակային շահագրգռվածություն, բայց միաժամանակ, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որևէ մեկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթե ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրա: Իսկ Շրջանավարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքո:

Մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում են հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ:

Վարչապետը հանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել յուրաքանչյուր շրջանավարտի խնդիրներն ու հնարավորությունները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կտեղակայվեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրվելու նաև մարզային մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրներին:

Ներկայում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ:

© Medialab.am