Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում, ունի գլխապտույտ ու սրտխառնոց, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը։

«Բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան` տեղեկացնեմ, որ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում: Ունի գլխապտույտ ու սրտխառնոց»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արթուր Դանիելյանը ևս բուժզննման է ենթարկվել։