Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Մայիսի 2-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դավալու գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:15-ին, մարվել՝ 08:18-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: