Մայիսի 11-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 139.771, որից 95.780-ն արդեն առողջացել է։
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1114-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 32.722 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․403․320-ի։
Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 3․841։
1126 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 3.089-ով։
Աղբյուր` Ermenihaber.am