Ադրբեջանն հայտարարել է, որ իրեն բավական է 10 օր «օկուպացված տարածքները» ազատելու համար

Ադրբեջանն հայտարարել է, որ իրեն բավական է 10 օր «օկուպացված տարածքները» ազատելու համար
Ադրբեջանն հայտարարել է, որ իրեն բավական է 10 օր «օկուպացված տարածքները» ազատելու համար

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ, նշելով որ «ադրբեջանական բանակը ցանկացած ժամանակ ի վիճակի է ռազմական ճանապարհով ազատել իր տարածքները»
«Մեր բանակին բավական է 10 օր, որպեսզի ազատի օկուպացված տարածքները և հասնի Իրանի ու Հայաստանի պետական սահմանին։ Այդ քայլից մեզ հետ պահող միակ պատճառը կայանում է նրանում, որ մենք այլևս չենք ուզում արյունահեղություն ու զոհեր»,- հայտարարել են գլխավոր շտաբում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս դիվերսիոն գործողությունների է դիմել, որոնք արժանի հակահարված են ստացել հայկական կողմից:

Իրավիճակին անդրադառնալով, նախագահ Սարգսյանն ասել է, որ «Սադրանքները ստանալու են կոշտ պատասխան»:

«Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածներրի արյունը»,-հայտարարել է Սարգսյանը:

© Medialab.am