ԲՀՀ Հիմնադրամը աջակցություն կտրամադրի ԱՆ կողմից հավաքագրված 100 կամավորների

ԿՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարող բժիշկներին այս օրերին միացել են նաև բազմաթիվ կամավորներ, որոնք օգնում են կյանքեր փրկել:

Հիմնադրամի աջակցությամբ «Իրավունքի զարգացման կենրտոն» հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն կտրմադրի Առողջապահության նախարարության կողմից հավաքագրված 100 կամավորներին (բժշկական ուսանողներ և հարակից այլ մասնագետներ), որոնք ընդգրկված են կորոնավիրուսով ախտորոշված անձանց խնամքի և բուժման մեջ:

Այս մասին հայտնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը։

Ծրագրի շրջանակում կենտրոնը կամավորներին կապահովի անձնական պաշտպանիչ միջոցներով, տրանսպորտով և սնունդով, ինչպես նաև կվերապատրաստի անհատական պաշտպանության, վարակի կանխարգելման միջոցառումների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցների շուրջ:

Կենտրոնը կաջակցի նաև քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խմբերին `ապահովելով նրանց անձնական պաշտպանիչ միջոցներով և համապատասխան վերապատրաստում կազմակերպելով ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում անվտանգության կանոնների, ճգնաժամային իրավիճակում այդ հաստատություններում գտնվող անձանց իրավունքերի պաշտպանության, ԱՀԿ-ի ուղեցույցների շուրջ:

ԿՈՎԻԴ-19 բռնկումից ի վեր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ այստեղ՝ https://bit.ly/2WXaJ1Q