Երևանյան ռեստորանի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Մայիսի 19-ին, ժամը 22:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Բարդիներ» ռեստորանի խոհանոցային հատվածից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 22։56-ին։ Այրվել  են տանիքի փայտյա կառուցա­տարրերը և խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ։