«Զինվոր, չձուլվես երբեք». «Չենք լռելու»-ն նոր սոցիալական գովազդ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

Բանակում տիրող արժեհամակարգի պատճառով բազմաթիվ զինվորներ կորցնում են իրենց ուրույն դիմագիծը` փորձելով չտարբերվել մեծամասնությունից: Դրա հետևանքով բանակից հետո հաճախ կյանք են վերադառնում մոխրագույն զանգվածի մաս դարձած բազմաթիվ երիտասարդներ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից պատրաստված հերթական սոցիալական հոլովակը նվիրված է այս խնդրին: Տեսանյութում իր զորացրման օրը նկարահանվել է արդեն նախկին ժամկետային զինծառայող Արամ Փարսադանյանը:

http://www.youtube.com/watch?v=b2mq5Yp3G4k