ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:
Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»: