Ավստրիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Վիեննայում իրականացված գրոհի պատճառով

Ավստրիայի կառավարությունը որոշում Է ընդունել եռօրյա սուգ հայտարարել Վիեննայում իրականացված մի շարք հարձակումներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wiener Zeitung թերթը: Սուգը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ: Որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի արտահերթ նիստում: Կառավարական բոլոր շենքերում կխոնարհվեն ազգային դրոշները, Ավստրիայի տարածաշրջաններին ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել:

Նոյեմբերի 3-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) տեղի կունենա լռության րոպե՝ ի հիշատակ զոհվածների: Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է:

Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք:

Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ: Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: