ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 436 դեպք, որից 165-ը՝ արտակարգ

Մայիսի 24-ից 30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 436 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափում, 2 ուժեղ քամու,  5 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: