Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա. Կիրո Մանոյան

Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա. Կիրո  Մանոյան
Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա. Կիրո Մանոյան

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, չնայած Սիրիայում ստեղծված ճգնաժամային պայմաններին, սիրիահայ համայնքը կշարունակի մնալ Սիրիայում: «Սիրիայում սիրիահայ համայնքը ավելի մեծ է, քան Իրաքում, եւ կարծում ենք, որ եթե նույնիսկ արտագաղթ լինի, չի հասնի այն ծավալների, որ համայնքը գոյություն չունենա, որովհետեւ համայնքը նոր չէ:

Հալեպում 7-8 հարյուր տարվա հայկական եկեղեցի կա, սիրիահայ համայնքն էլ շատ ռեժիմներ ու իշխանություններ է տեսել: Այդ բոլորը հաշվի առնելով՝ սիրիական համայնքը կշարունակի մնալ Սիրիայում: Դրա համար պետք է աջակցել, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա եւ կարողանա կենսունակ լինել այդ համայնքում», -այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Մանոյանը:

Նա, անդրադառնալով դժգոհություններին, թե սիրիահայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց այդ ողղությամբ Հայաստանում պետական մակարդակով քայլեր չեն ձեռնարկվում, ասաց.«Պետք չէ տպավորություն ստեղծել, որ բոլոր սիրիահայերը ուզում են գալ Հայաստան, իսկ մենք ոչինչ չենք անում, որովհետեւ նման ցանկություն չկա… այսպիսի իրավիճակներում լավագույն քայլը չէ թողնել ու երկրից դուրս գալ: Մենք այդպիսի տեղեկություն չունենք, որ Սիրիայում բոլորը դուրս գալու պատրաստ են, այդպիսի փաստ, ցանկություն չկա, ու նման հայտարարությունները վնասակար են»:Կարդալ ավելին