Արմավիրի մարզ. «Մեյմանդար» կոչվող շուկայում վաճառողները չեն կրում դիմակներ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է շրջայցերը։ Այս անգամ ծառայության աշխատակիցները Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում են եւ արձանագրել են, որ գյուղմթերք վաճառողները չեն կրում դիմակներ:

«Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն»,-նշված է ծառայության հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/snund.am/posts/2942536395823846