Զուրաբյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանին

Դեկտեմբերի 6-ին Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: 

Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների և ժողովրդավարության, միջին և փոքր բիզնեսի պաշտպանության հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև Հայաստանի դերը եվրաասոցացման և մաքսային միության ստեղծմանը վերաբերող տարածաշրջանային գործընթացների մեջ:

© Medialab.am