Թորոսյանը վաղ է համարում վարակվածության թվերի անկման մասին խոսելը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թվերի անկման մասին խոսելը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Դեռ վաղ է խոսել անկման մասին: Մենք օրեր ենք ունեցել, որ 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը, սակայն, ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար: Մեր գործողությունները պետք է էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը»,- ասաց Թորոսյանը:

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։