Մեղավորը վերելակ տեղադրո՞ղն է

Մեղավորը վերելակ տեղադրո՞ղն է
Մեղավորը վերելակ տեղադրո՞ղն է

Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեում կիսակառույց շենքի ապօրինի տեղադրված բեռնատար վերելակի շահագործման համար երեկ արդեն քրեական գործ է հարուցվել եւ այս պահին ճշտվում է վերելակ տեղադրող ընկերությունը, որն էլ ըստ էության պատասխանատվություն պետք է կրի:

Ապօրինի տեղադրված վերելակը 19-րդ հարկից պոկվել է եւ ընկել վերելակի հորանը, ինչի արդյունքում երեկ 2 զոհ եւ 2 վիրավոր է եղել:

Շենքի շինարարության պատվիրատուն, ըստ էության մեղքի բաժին չունի էլ, քանի որ այն մեկ այլ ընկերության է պատվիրել վերելակ տեղադրել: Շինարարության պատվիրատուն այսօր ոստիկանությանը պետք է ներկայացնի պայմանագրերը, ըստ որի էլ պարզ կլինի թե որ կազմակերպությունն է տեղադրել տեխնիկական ոչ մի չափանիշի չհամապատասխանող վերելակը:

Aravot.am-ի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի փորձաքննության ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ դեպքի համար պատասխանատու անձիք ճշտվում են, իսկ նման վերելակ ընդհանրապես գոյություն չունի էլ. «Նման բարձրահարկ շինարարություններում շինանյութերը տեղափոխելու համար օգտագործվում են հատուկ ամբարձիչներ եւ կռունկներ, իսկ Դավիթաշենի դեպքում ընդամենը մետաղյա ինքնաշեն հարթակ էին կառուցել եւ ճոպաններով բարձրացնում-իջեցնում էին այդ շենքի վերելակը»: Կարդալ ավելին