«Երևանշին» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել և ներկայացրել է ընտրակաշառքի մեխանիզմը․ Արթուր Դավթյան․ Տեսանյութ

Այս պահին ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հաղորդումը։

Դավթյանը սկզբում նախ ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն իրականացնել «Երևանշին» ՍՊԸ-ում։ Ըստ Դավթյանի, այս ՍՊԸ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վկայում են ընտրությունների ժամանակ ծախսած գումարների մասին։

Դատախազը ներկայացրեց, որ «Երևանշին» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել և ներկայացրել գումարը տալու մեխանիզմը։